News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արարատ գյուղի բնակիչ, ազատամարտիկ Սեյրան Հովսեփյանը անձնագիր ստանալու գումարը չի կարողացել վճարել անձնագրային վարչությունում, ինչի համար նրան տուգանել են 50 000 դրամով եւ սպառնացել, որ չվճարելու եւ անձնագիր չստանալու դեպքում կվտարեն երկրից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Հովսեփյանը, որը կառավարություն էր եկել իր բողոքը հայտնելու։

«Ուկրաինայից եկել եմ, որ թոշակ պիտի ստանամ, չեմ ստանում, որովհետեւ անձնագիր չունեմ։ Ես մտա Ներքին գործերի նախարարություն, որ հարցը լուծվի, ինձ ասեցին, որ ուշացրել ես, 50 000 դրամ էլ տուգանք է եկել, ու մենք իրավունք ունենք քեզ վտարենք երկրից, ես էլ ասեցի, տղամարդ էս, արի վտարի։ Ես ուզում եմ հիմա այստեղի քաղաքացի լինեմ, ապրեմ իմ երկրում»,-ասաց ազատամարտիկը։

Սեյրան Հովսեփյանի խոսքով՝ ինքը վիրավորվելուց հետո 1994թ. մեկնել է Ուկրաինա, մարմնի մեջ մնացած բեկորները հանելու նպատակով եւ 10 տարի մնացել այնտեղ, Հայաստան է վերադարձել նախորդ տարվա դեկտեմբերին։

Ազատամարտիկը Հայաստանում տուն չունի,  ընկերներն են մի փոքրիկ սենյակ տվել, որտեղ եւ բնակվում է։

«Գոնե անձնագիր ունենայի, մի տեղ պահակություն կանեի, կապրեի, կամ էդ թղթի կտորը ունենայի, գոնե թոշակ կստանայի»,-ասաց ազատամարտիկը։

Նշենք, որ ազատամարտիկը այդպես էլ ոչ մի պաշտոնյայի չհանդիպեց Կառավարության մոտ։

Տպել
Ամենաշատ