News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, «Վերնիսաժի» կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ, նա կմնա կալանք տակ: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Մենք բողոքարկել էինք այդ դատական ակտը, գործում առկա էր հատուկ մասնագետ-բժշկի տեղեկանքը, ըստ որի,  նպատակահարմար չէր քննչական գործողություններ կատարել, բայց 4 ժամ քննություն կատարելուց հետ կայացրեցին դատական ակտ եւ կալանավորեցին: Դատարանն այսօր գործը քննեց նրա բացակայությամբ, որոշեցին, որ գործը կարող է քննվել նրա բացակայությամբ: Բայց Վալերին եղել է անգիտակից, կիսագիտակից վիճակում առաջին ատյանի դատարանում եւ չի հասկացել, թե իրեն ինչում են մեղադրում»,- տեղեկացրեց փաստաբանը:

Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ Վալերի Հովհաննիսյանին այս կերպ «խոշտանգում են». «Սա անմարդկային վերաբերմունք է՝ խոշտանգում, որն օրենքով եւ կոնվենցիայով արգելված է: Այս որոշումը վիճարկելու եմ Վճռաբեկ դատարանում եւ դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ասեմ՝ նրա աղիքը կախված է եւ անհրաժեշտություն կա երկրորդ վիրահատություն անելու, բայց մինչեւ դա անհրաժեշտություն է, որ նա առողջանա: Ես բժիշկ չեմ, բայց իմ կարծիքով, նա պետք է կարողանա ստացիոնար բուժվել քաղաքացիական հիվանդանոցում, որպեսզի լիովին կազդուրվի»:

Փաստաբանը նշեց, որ իրենք հարցում են արել, որպեսզի պարզեն, թե արդյոք իրավաչափ է Վալերի Հովհաննիսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժելը:

«Հարցում ենք արել, որպեսզի տեսնենք՝ արդյոք այդ հիվանդանոցում համապատասխան մասնագետներ, գիտելիքներ, միջոցներ եւ տեխնիկա կա, որ կարողանա իմ պաշտպանյալը առողջությունը վերականգնել»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ