News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքի տարածքի մի մասը վերահսկող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները բոլոր կանանց կանացի թլպատման են ուղարկել, հաղորդում է «Ռուսկայա պլանետան»՝ վկայակոչելով Իրաքում մարդասիրության հարցերով ՄԱԿ-ի համակարգող Ժակլին Բադկոկին:

Կազմակերպության ներկայացուցիչը ճշտել է, որ իսլամիստները հրամայել են թլպտման ենթարկել 11-46 տաերկան միլիոնավոր կանանց եւ աղջիկների: Կանացի թլպատումը առանց բժշկական ցուցումների կանացի սեռական օրգանների հեռացումն է կամ խեղումը:

Զինյալները վերահսկում են Իրաքի հյուսիսային տարածքը, այդ թվում՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, Բայջիում գտնվող խոշորագույն նավթավերամշակող գործարանն ու այլ ռազմավարական նշանակության տարածքներ:

Մոսուլը լքել են բոլոր քրիստոնյաները, քանի որ զինյալները խոստացել են պատժել բոլորին, ովքեր չընդունեն իսլամն ու մինչեւ հուլիսի 19-ը չլքեն քաղաքը: Իսլամիստները նաեւ ոչնչացրել են քաղաքի մի քանի քրստոնեական սրբատեղիները, այդ թվում՝ 1800-ամյա եկեղեցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ