News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երիտասարդությունը չի ցանկանում պրակտիկա անցնել ջերմոցներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը: Ասում է՝ մի քանի անգամ դիմել է Հայաստանի Ագրարային համալսարանին՝ խնդրելով ուսանողներին պրակտիկայի ուղարկել: Ընդ որում, Ասոցիացիան առաջարկել է անվճար պրակտիկա անցկացնել, իսկ լավագույններին՝ աշխատանքի հրավիրել:

«Ցավոք, ոչ ոքի չուղարկեցին: Ափսոս, քանի որ այդ մասնագիտական բուհ է, որը պետք է մեզ համար կադրային հենարան լինի»,- հայտարարել է Գեւորգյանը:

Ասոցիացիայի ջերմոցներում պրակտիկայի են ուղարկում Ագրոբիզնեսի ուսումնասիրության կենտրոնի ուսանողներին, որը գործում է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի աջակցությամբ:

«Նրանք գյուղատնտեսության ոլորտում մենեջմենթ են ուսանում, եւ մենք հաճույքով նրանց ամեն ինչ բացատրում ենք. ե՛ւ բույսերի խնամք, ե՛ւ մարքեթինգ, ե՛ւ շուկաներ: Բայց կցանկանայինք նաեւ գյուղատնտեսների տեսնել, քանի որ երիտասարդ մասնագետները չափազանց քիչ են»,- ամփոփեց Պողոս Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ