News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թաիրուկուլուն ընդգծել է, որ թուրքական հատուկ ծառայությունները հաղորդել են, որ այս տարվա հունվարի 12-ին իշխանությունների կողմից բռնագրաված բեռնատարները զբաղվել են Սիրիային «մարդասիրական» օգնություն տրամադրմամբ: Իրականում, նրանք հրթիռներ, հրթիռային սարքեր եւ ծանր սպառազինություն են փոխադրել «Իրաքի եւ Շամի (Լեւանտի) իսլամական պետության» զինյալներին:

Դիարբեքիր նահանգում կայացած մամուլի ասուլիսին Թանրիկուլուն կոչ է արել դիմել Միջազգային քրեական դատարան Էրդողանի դեմ մեղադրանքով, ով Սիրիայում ռազմական հանցագործություններ եւ Թուրքիայի հարավ-արեւլքում զանգվածային սպանություններ է իրականացնում:

Նա նշել է, որ իր կուսակցության ձեռքի տակ Ադանա քաղաքում հունվարի 19-ին մարդասիրական օգնության սքեմի տակ Սիրիայի զինյալներին զենք ու զինամթերք փոխադրող երեք բեռնատարների բռնագրավման պաշտոնական փաստաթղթեր կան:

Թանրիկուլուն նշել է, որ վարորդները իրենց հայտարարություններում հաստատել են, որ ծանր զինամթերքը օտարերկրյա օդանավով ստացվել է Անկարայի Ասենբոգի միջազգային օդանավակայան: Էրդողանը ստացված զենքը վերահասցեավորել է մարդկության դեմ հանցագործություններ իրականացնող ահաբեկչական խմբավորումներին, փոխանցում է SANA պետական ինֆորմացիոն գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ