News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտ Հասան Հասանովի եղբայր Նաիլ Հասանովը ճանաչել է նրան լուսանկարով:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ն. Հասանովը նշել է, որ եղբոր դիակի լուսանկարը իր ընտանիքի անդամներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեում են ցույց տվել. «Ես անմիջապես ճանաչեցի եղբորս լուսանկարից: Սակայն այնտեղ որոշ մութ պահեր կան, եւ դիակի փորձաքննությունը լույս կսփռի դրանց վրա»:

Հիշեցնենք, որ խոսքը Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն-հետախուզական խմբի անդամների մասին է: Անդամներից մեկը սպանված է, եւս երկուսը կալանավորված են: Ղարաբաղյան կողմը հայտարարել է, որ կալանավորվածներին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով:

Ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է համոզել համաշխարհային հանրությանը, որ խմբի կալանավորված անդամները ընդամենը «պիկնիկի» էին մեկնել եւ չար դիտավորություն չեն ունեցել:

Այս համատեքստում հիշեցնենք, որ Ադրբեջանում գերի ընկած հայերին ադրբեջանցիները անմիջապես «դիվերսանտ» են որակում: Այս ճակատագրին է արժանացել մեծահասակ Մամիկոն Խոջոյանը: Հոգեկան հիվանդ ու ծեր մարդը ներկայացվել էր որպես «դիվերսանտ»: Այդ միտքը նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցների եւ սոցկայքերի կողմից էր ծաղրի ենթարկվել: Գերությունից ազատվելուց հետո, տարեց մարդը ինքնասպան է եղել:

Նման ճակատագրի է արժանացել նաեւ հայ պատանի Մանվել Սարիբեկյանը: Պատանին որպես «դիվերսանտ» էր ներկայացվել: 2010թ. հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն էին տարածել, որ գերեվարված Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել: Մահացածի դին հայկական կողմին մեկ ամիս անց էր հանձնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ