British Petroleum-ի նախկին տնօրեն Ջոն Բրաունը Գերմանիային մեղադրել է ձեռնարկություններում նույնասեռականների խտրականության մեջ:
Նրա խոսքով՝ գերմանական ֆիրմաներում նույնասեռականների հանդեպ ավելի վատ են վարվում քան Եվրոպայի այլ երկրներում:
Իր The Glass Closet գրքում նախկին թոփ-մենեջերը կոչ է արել չթաքցնել իրենց սեռական ինքնությունը աշխատավայրում, հաղորդում է Euromag-ը՝ վկայակոչելով Welt-ին:
Նա ավելացրել է, որ չի ճանաչում գեթ մեկ թոփ-մենեջերի, ով բացահայտ խոստովանի իր նույնասեռական լինելու փաստը:
Բացի այդ, Բրաունը կարծում է, որ նույնասեռականների հասցեին բացասական խոսքեր արտահայտած մարդիկ պետք է ազատվեն աշխատանքից: Խոշոր միջազգային կորպորացիները պետք է ավելի հետեւողական լինեն փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում: