News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավելի քան 350 չորքոտանի փրկարարներ արդեն ծառայության են անցել Իտալիայի լողափերին, ծովափնյա պահպանությունում եւ պարեկային մոտորանավակներում:

Այս ոլորտում առաջին շներն աշխատել են դեռեւս 20 տարի առաջ, եւ այս ընթացքում հանրային լողափերին ավելի քան 100 կյանք են փրկել, հատկապես՝ երեխաների:

Ամենահայտնի «վետերաններին» կոչում են Արիել եւ Ֆլիպեր: Այս մասին գրում է Euromag-ը՝ հղում կատարելով Repubblica-ին:

Դպրոցում շների նախապատրաստումը տեւում է մեկ տարի: Դասընթացն ավարտած շներին արտոնագիր են տալիս, որը նրանց հնարավորություն է ընձեռում լողափերին աշխատել ամբողջ երկրի տարածքում:

Փրկարար-շների կարելի է տեսնել, օրինակ, Սիցիլիայում, Բարիում, Կալյարեում, Պեսկարեում, Գարդա կղզում եւ շատ այլ վայրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ