News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տնտեսագետ Դանիել Համերմեշը պարզել է, որ մարդու արտաքինն ազդում է հաջողակ լինելու, կարիերայի եւ աշխատավարձի վրա: Նրա խոսքով՝ կյանքի ընթացքում գեղեցիկ արտաքինով մարդիկ միջին 230 հազար դոլարով ավելի շատ գումար են վաստակում, քան պակաս գեղեցիկ նրանց գործընկերները:

Մոռացեք մեղքի զգացումի մասին գումարի համար, որը դուք պարբերաբար ծախսում եք կոսմետիկ ապրանքների վրա, չէ որ իրականում արժե, մեկնաբանում է «Daily Mail» պարբերականի թղթակիցը:

Գրավիչ արտաքինի առավելություններն արդեն ի հայտ են գալիս դեռ մանկության տարիներին, երբ առավել գեղեցիկ երեխաներն ավելի շատ ուշադրության են արժանանում ծնողների կողմից, ինչպես եւ շրջապատի կողմից:

Դպրոցում իրավիճակը չի փոխվում. ուսուցիչները նման երեխաներին ավելի բարձր գնահատականներ կնշանակեն, ինչի հետեւանքով նրանք բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կունենան, հաղորդում է «FedPost.ru»-ն: 

Այն բանից հետո, երբ բուհի շրջանավարտները հայտնվում են աշխատանքի շուկայում, անձնակազմի աշխատանքի տեղավորմանը մենեջերները գերապատվություն կտան առավել գրավիչ աշխատանք որոնողներին: Եթե հետագայում գեղեցիկ արտաքինով մարդիկ քաղաքականության մեջ հայտնվեն, ընտրությունների արդյունքները կանխատեսելի կլինեն, քանի որ ապացուցված է թեկնածու արտաքինի եը ընտրություններում հաջողության միջեւ կապը:

Տնտեսագետի խոսքով՝ գեղեցիկ մարդիկ հեշտությամբ են խուսափում տուգանքներից եւ դատական գործընթացներում մեծ գումարներ են շահում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ