News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Ֆլորիդա նահանգի հիվանդանոցի բժիշկները ստիպված են եղել բառացիորեն մաս-մաս հավաքել մի պատանու աջ ձեռքը, որը հոր հետ կիրակնօրյա ձկնորսության ժամանակ բզկտել է տղայի վրա հարձակված բարակուդան:

13-ամյա Փարքեր Քինգը մահից է փրկվել: Ափից 32 կմ հեռավորությամբ տեղի ունեցած հարձակումից հետո նա մեծ քանակությամբ արյուն է կորցրել:

Ըստ Mail Online-ի, ողբերգությունը սկսվել է, երբ հայր ու որդի մեծ բարակուդա են տեսել եւ որոշել են որսալ այդ հայտնի թռչող ձուկը: Դրանք ագրեսիվ ձկներ են, որոնց երկարությունը կարող է հասնել մինչեւ երկու մետրի, իսկ ատամներն ածելիի նման սուր են:

Տղայի հոր՝ Իրվինի խոսքով, հաշված վայրկյանների ընթացքում ձուկը մոտեցել է նավակին եւ թռչելով՝ հարվածել Փարքերի կրծքի վերին հատվածին: Տղայի վերքերը մեծ են եղել, եւ նա սկսել է արագորեն արյունաքամ լինել: FedPost.ru-ի փոխանցմամբ, մեծ խնդիր է եղել նաեւ այն, որ ձկնորսական նավակն ափից բավական մեծ հեռավորությամբ է եղել:

Փարքերի կյանքը մազից կախված է եղել, սակայն, բարեբախտաբար, հայրը կարողացել է ժամանակին նրան հիվանդանոց հասցնել: Բժիշկների տեղեկացմամբ, տղայի կյանքին հիմա վտանգ չի սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ