News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ, որտեղ նրան ներկայացրել են խորհրդի տարբեր հանձնաժողովներում մինչ այս քննարկված՝ հասարակությանը մտահոգող մի շարք հարցեր եւ դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մասնավորապես, անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երեւույթին նպաստող պատճառներին, հետեւանքներին եւ կանխման հնարավորություններին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, անդամակցության պարագայում՝ Հայաստանի զարգացման նոր հնարավորություններին, սահմանամերձ գոտու ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը, հանքարդյունաբերության եւ բնապահպանական խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցերին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին:

Նշված հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամներին տրվել են տեղեկություններ, ներկայացվել են պետության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու նախատեսված ծրագրերը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրել է, որ խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ, բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել է, սակայն հանրային խորհրդի անդամների մոտ կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռեւս ընդհանուր մոտեցումներ չեն ձեւավորվել եւ նոր քննարկումների կարիք ունեն: Նախագահը հավաստիացրել է, որ նման քննարկումների համար դեռ շատ երկար ժամանակ կա:

Հանրային խորհրդի կողմից հնչել են նաեւ բազմաթիվ առաջարկներ սահմանամերձ գոտու ամրապնդման եւ անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Ակտիվ քննարկում է ծավալվել մասնավորապես սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցի շուրջ, որին նախագահը դեմ է արտահայտվել եւ հանգամանորեն ներկայացրել այսօր արդեն առկա բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծված են զինված ուժերում՝ զենք բռնելու ունակ սահմանամերձ բնակիչների համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:

Հանրային խորհրդի անդամները ՀՀ նախագահի հետ քննարկել են նաեւ խորհրդի ապագա գործունեության հետ կապված հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ