News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավեր է տսացել հանդես գալ Ասիայում միջազգային մրցույթի շրջանակներում, ընդ որում որպես մրցույթի պաշտոնական նվագախումբ: Հայկական խումբը միջազգային մրցույթների պատմության ընթացքում առաջին անգամ է հրավիրվում: Ինչպես NEWS.am-ին հաղորդել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբբի մամուլի ծառայությունում, 2014թ.-ի օգոստոսի 11-18-ին չինական Ֆոշան քաղաքում, երիտասարդ դաշնակահարների՝ Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային 9-րդ մրցույթի շրջանակներում նվագախումբը հանդես կգա եզրափակիչ անցած մասնակիցների հեը, ինչպես նաեւ գալա-համերգի ժամանակ: Նվագախումբը հանդես կգա երկու առանձին համերգներով՝ ներկայացնելով բազմաժանր եւ ինքնատիպ ծրագիր:

Երիտասարդ դաշնակահարների՝ Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային մրցույթը երաժշտական աշխարհում ամենահեղինակավոր եւ նշանակալի մրցույթներից մեկն է: Հայկական արվեստի ներկայացումն այս մրցույթում մեծ պատիվ է եւ բարձր պատասխանատվություն է պարտավորեցնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ