News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեւոն տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում է, որ մենք մոռանանք, որ ինքը եղել է նախագահ։ ՀԱԿ առաջնորդի վերջին հարցազրույցին այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Առաջին նախագահն ամեն ինչ անում է, որ մենք մոռանանք, որ ինքը եղել է նախագահ։ Ափսոսում եմ, որ հալած յուղի տեղ եք ընդունում իր ասածները։ Միգուցե ճնշումներ եղել են, բայց դա իր ժամանակին է եղել, ոչ թե այսօր։ Ձեր նշած անձնավորության հարցազրույցին ես անդրադարձել եմ, եւ կարծում եմ, որ ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը նույնիսկ դաշնակիցների մոտ ազդեցիկ չի կարող համարվել։ Նա նման է այլ քաղաքական ուժերի վերջին վագոնի»,- ասաց նա։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այսօր արված հայտարարությանը, թե քննարկվում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու հարցը, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ մշուշոտ է պատերազմի վտանգը, սակայն եթե խաղաղություն ես ուզում, ապա պետք է պատրաստ լինես պատերազմի։

Լրագրողների հարցին, թե ԳՄ նիստի ժամանակ քննարկվել է Հովիկ Աբրահամյանի հարյուր-օրյա աշխատանքը, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Գործադիր մարմնի նիստի ժամանակ նման քննարկում չի եղել։ Հարյուր օրը քիչ է, որ մենք գնահատական հնչեցնենք, իսկ ընդհանուր առմամբ՝ Հովիկ Աբրահամյանն աչալուրջ է բոլոր խնդիրներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ