News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ փորձագետները մտահոգված են համացանցի մուտքի անվտանգության խնդիրներով:

Մասնավորապես, ինչպես ընդգծում է տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, «ամեն դեպքում», Հայաստանը համացանցի մուտքի այլընտրանք չունի:

«Մենք շատ խոցելի ենք այդ հարցում: Փաստացի ինտերնետ-կապն ապահովում են 4 ընկերություններ՝ «Ռոստելեկոմը», «Ucom»-ը, «Beeline»-ը եւ «ADC»-ն: Դրանք բոլորն անցնում են Վրաստանի տարածքով»,- պարզաբանել է փորձագետը:

Ընդ որում Մարստիրոսյանը որպես այլընտրանք անվանել է 2 լար, որոնք պատկանում են «GNC Ալֆա» եւ «Beeline» ընկերություններին, որոնք կապում են Իրանի հետ: Սակայն փորձագետը նշել է, որ դրանք չեն շահագործվում:

Մարտիրոսյանը ենթադրում է, որ պատճառը հետեւյալն է՝ պրովայդերների համար ավելի էժան է աշխատել Վրաստանի, քանի թե Իրանի միջոցով:

Նման կարծիք ունի նաեւ «Ինտերնետ հասարակություն» ընկերության փոխնախագահ Գրիգորի Սահինյանը, ով պնդում է, թե խնդիրը հնարավոր է նաեւ այլ կերպ լուծել:

«Մենք կարող ենք Վրաստանի հետ համատեղ ընկերություն հիմնել, որտեղ մենք գերակշիռ դեր կունենանք»,- նշել է նա:

Այն հարցին, թե ով պետք է զբաղվի դրանով եւ ինչ դեր են գրավում հայկական իշխանությունները, Սահինյանը նշել է, որ տվյալ հարցի լուծումը պետական կարեւորության խնդիր է, սակայն մինչ այդ պահը խնդրին արժանի ուշադրություն չի հատկացվել:

«Չկա գերատեսչություն, որն իր վրա կվերցնի որեւէ պատասխանատվություն: Կապի եւ տրանսպորտի նախարարությունը պատասխանատվություն է կրում միայն նրա համար, թե ինչ է կատարվում երկրի ներսում»,- եզրափակել է նա:

Ինչպես նախկինում հայտնում էր NEWS.am-ը, վկայակոչելով «Ucom» ընկերության մամուլի ծառայությանը, Վրաստանում հուլիսի 23-ին ժամը 20:20-ի սահմաններում վնասվել է կենտրոնական լարը, որը Եվրոպան միացնում է Հայաստանի հետ, ինչի հետեւանքով խափանվել է ինտերնետ կապը, որը վերականգնվել է հուլիսի 24-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ