News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ, տարածքային զարգացման, շինարարության եւ բնակտնտեսությունների նախարար Վլադիմիր Գրոյսմանը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

«Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Գրոյսմանը»,-գրել է Ավակովը Facebook-ի իր էջում:

Ավելի վաղ նա գրել էր, որ Յացենյուկը հավաքել է կառավարության անդամներին եւ խնդրել շարունակել աշխատանքը: «Արսենին հավաքել է կառավարությունն ու բոլորին խնդրել շարունակել աշխատանքը... Ես հարգում եմ վարչապետին եւ նրա դիրքորոշումը»,-հայտարարել է Ավակովը, հաղորդում է передает ZN.ua-ն:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 24-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է ներկայացրել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ