News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի տասնյակ փոքր ջերմոցներ չեն կարողանում վճարել գազի համար կուտակված պարտքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը:

2013 թվականի հուլիսին 18%-ով գազի սակագնի բարձրացումը ջերմոցատերերի վրա անդրադարձավ 2013-14թ.թ. ձմռանը: Գազի համար նրանց հաշիվները մեծացան, իսկ բանջարեղենի գները համապատասխանաբար ավելացնել չհաջողվեց. թուրքական լոլիկի եւ վարունգի մրցակցությունը խանգարեց: Արդյունքում գարնանային բերքի վաճառքից ստացված գումարն արդեն չբավականացրեց գազի պարտքերը վճարելու համար: Դրա համար վարկեր են վերցնում, քանի որ «Գազպրոմ Հայաստան»-ը գազ մատակարարում է միայն կանխավճարի դեպքում, իսկ սեզոնի սկզբին, բերքը ստանալուց շատ առաջ, ֆերմերները չեն կարողանում վճարել եւ ստիպված են լինում վարկ վերցնել, որը վերադարձնում են գարնանը:

Գազի թանկացումից հետո շատ ջերմոցներում այն գրեթե կիսով չափ են միացրել, ինչի հետեւանքով բերքն էլ այն չէր: «Մեր միության անդամներից մեկը, օրինակ, անցյալ տարվա համեմատ 40%-ով ավելի քիչ բերք է ստացել: Եվ վարկը փակելու համար գումար չունի»,- նշեց Գեւորգյանը:

Եղել են նաեւ դեպքեր, երբ ձմռան կեսին գազի համար չվճարած ջերմոցներում երկնագույն վառելիքն անջատել են: Մարտին ստիպված են եղել նորից տնկել, բայց ամռանն արդեն ստացված բերքն ավելի էժան են վաճառել, իսկ պարտքերը մարել չի հաջողվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ