Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս ունի, որ երկրի կառավարությունը, վարչապետ Արսենի Յացենյուկի գլխավորությամբ, կշարունակի իր աշխատանքը: Այս մասին հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը:
«Հույս ունեմ, որ թեժ կրքերը կհանդարտվեն, գլուխ կբարձրացնի գիտակցությունը եւ պատասխանատվության զգացումը, որի արդյունքում ողջ կառավարությունը կշարունակի աշխատանքը»,-ասված է հաղորդագրությունում:
Հուլիսի 24-ին ուկրաինական «ՈՒԴԱՌ» եւ «Ազատություն» կուսակցությունները հայտարարել են խորհրդարանական կոալիցիայից դուրս գալու մասին, ինչը թույլ է տվել Գերագույն Ռադան ցրելու գործընթաց սկսել: