News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բացահայտվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հոբբին՝ նա արջեր է պահում Կողբի անտառում գտնվող իր առանձնատան բակում, վանդակի մեջ։ Գորշ արջերը, որոնք Տավուշի մարզպետը վանդակի մեջ է պահում, գրանցված են Հայաստանի «Կարմիր գրքում»։ Կառավարության որոշման համաձայն՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք անազատ եւ կիսաազատ պայմանններում պահում են «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ, իրավունք ունեն դրանք օգտագործելու միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով, այն էլ՝ նրանց համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելով։

Ֆեյսբուքի «Պաշտպանենք անազատության մեջ գտնվող կենդանիներին» խմբում տեղադրված է մի փաստաթուղթ, որը լույս է սփռում այս պատմության վրա՝ իրավական առումով։  «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանին բնապահպանության նախարարությունը գրավոր տեղեկացրել է, որ մինչ օրս նախարարություն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից անազատ պայմանններում վայրի կենդանիներ պահելու համար թույլտվություն ստանալու դիմում չի ներկայացվել։ Սա նշանակում է, որ Տավուշի մարզպետի կողմից գորշ արջերին անազատության մեջ պահելը օրինական չէ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ