News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը հուլիսի 23-ին գրել էր, որ ՀԱԿ վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանի բնակարանը թալանել են։ Հանցագործները տարել էին միայն չհրկիզվող պահարանը, իսկ տան մյուս թանկարժեք իրերը գողերի ուշադրությունը չէին գրավել։

Ըստ ամենայնի՝ նրանք խմբով են եղել, քանի որ չհրկիզվող պահարանը թեեւ չափերով փոքր, բայց շատ ծանր է եղել։ Եվ մեկ կամ երկու հոգով դժվար կլիներ այն տեղափոխել։

Երեկ  «Ժողովուրդ»-ին կատարվածի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է՝ գողացված պահարանում կարեւոր փաստաթղթերից բացի եղել են նաեւ ոսկյա զարդեր։ Հիշեցնենք, որ Լեւիկ Խաչատրյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, նաեւ՝ ՀՀ առեւտրի նախարար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ