News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի բնակիչները իրավապահ մարմիններին են հանձնել մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, հուլիսի 24-ին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ նախարարության` քաղաքացիները Ախալքալակի, Ախալցխայի եւ Նինոծմինդայի ներքին գործերի տարածքային վարչություններ կամավոր հանձնել են տարբեր տրամաչափի 3428 մարտական փամփուշտներ, 62 նռնակ, 11 հրացան, 3 ատրճանակ, 1 ինքնաձիգ եւ տարբեր տեսակի զինամթերք, որոնց շարքում եղել է ուսումնական մեկ հակատանկային  ական:

Կատարվում է քննություն՝ զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու եւ պահպանելու փաստի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ