News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Առավոտ» թերթը գրում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 22-ին Բրյուսելում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ։ Փաստորեն, համանախագահներին չի հաջողվել նույնիսկ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպում կազմակերպել։ Մինչդեռ տեւական ժամանակ է, ինչ խոսվում էր Ֆրանսիայի նախագահի առաջարկի՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը Փարիզում կազմակերպելու մասին։ Հուլիսի 23-ին տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այդ առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են նախագահների մակարդակով հանդիպման հնարավոր օրակարգը՝ ընդգծելով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումների կարեւորությունը։ Նրանք նաեւ քննարկել են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպումների հնարավորությունը։ Այսինքն կարելի է ենթադրել, որ Փարիզում Սարգսյան-Ալիեւ հանդիպումը չի ստացվում կազմակերպել եւ հիմա միջնորդները հույսեր են կապում Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու ուղղությամբ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ