News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արցախի Քաշաթաղի շրջանում հուլիսի 22-ի վաղ առավոտյան ականի պայթյունից վիրավորված Ստեփանակերտի բնակիչ Արթուր Բաղդասարյանի ու Երեւանի բնակիչ Գառնիկ Ավետիսյանի վիճակը ծանր է, սակայն բավականին կայունացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ Արմեն Մուրադյանը:

«Երկուսի վիճակն էլ ծանր է, սակայն ահագին կայունացել է: Գառնիկ Ավետիսյանին արդեն հաջորդ շաբաթ կվիրահատենք ողնաշարը, սպասում ենք, որ վիճակը կայունանա: Հաշմանդամության մասին խոսելն էլ դեռ վաղ է, պետք է սպասել վիրահատությանը»,- ասաց նա:

Ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետն էլ արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա վիճակը լավ է:

Հիշեցնենք, որ Գառնիկ Ավետիսյանին պատկանող «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում՝ճանապարհահատվածին, որտեղով սովորաբար վաղազինցիներն անցնում են: Պայթյունի հետեւանքով Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ԼՂՀ բնակիչ Արթուր Բաղդասարյանը եւ մեքենայի սեփականատեր Գառնիկ Ավետիսյանը տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ