News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բոլոր դինոզավրերն այս կամ այն չափով փետրածածկ են եղել, ասված է նոր ուսումնասիրությունում, որի հեղինակները վերլուծել են Անդրբայկալում գտնված յուրյան դարաշրջանի դինոզավրերի քարացած մնացորդները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նոր գտածոները թույլ են տալիս ենթադրել   240 մլն տարի առաջ ապրած դինոզավրերի վրա փետուրների գոյության մասին:

Ըստ գիտնականների բոլոր դինոզավրերը ծածկված են եղել փետուրներով կամ էլ դրանց աճելու հնարավորություն է եղել: Սա վկայում է, որ նախապատմական կենդանիներն ավելի շատ թռչունների էին նման, քան սողունների:

Անդրբայկալում գտնված տեսակը Անդրբայկալի կուլինդադրոմեուսն (kulindadromeus zabaikalicus) է: Ըստ գիտնականների՝ խոսքը մեկուկես մետր երկարությամբ, երկոտանի խոտակեր մողեսի մասին է:

Գտածոն արմատապես փոխել է գիտնականների մոտեցումը դինոզավրերի հանդեպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ