News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում հուլիսի 24-ի գիշերը սպանված 36-ամյա Էդգար Անտիկյանը մսավաճառ էր, աշխատում էր քաղաքի կենտրոնական շուկայի Լաչինի միջանցք կոչվող հատվածում:

NEWS.am-ին շուկայի աշխատողները պատմեցին, որ զարմացած են կատարվածի համար, քանի որ Էդգար Անտիկյանը շատ հավասարակշռված երիտասարդ է եղել, ոչ մեկի հետ երբեք կոնֆլիկտ չի ունեցել: Գյումրեցիները մեզ պատմեցին, որ կենցաղային վեճ է եղել շուկայական առեւտրի հետ կապված:

Մեր տեղեկություններով՝ Էդգարն ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա, իսկ դեպքը տեղի է ունեցել հենց իրենց թաղամասում:

Նշենք, որ հանցագործությունը կատարած անձին ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 24-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրիում, որի ընթացքում դանակահարվել է Աթարբեկյան 78 հասցեի բնակիչ, 36-ամյա էդուարդ Ռոբերտի Անտիկյանը: Վերջինիս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ վիրահատական բաժանմունք ուղեկցելու ճանապարհին մահացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ