Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Գոռ նահանգում, զինյալները (ենթադրվում է «Թալիբան» շարժման զինյալները) գնդակահարել են 15 մարդու: Այդ մասին հաղորդում է France-Presse գործակալություները: Սպանվածներից 11-ը տղամարդիկ են, 3-ը՝ կանայք, եւ մեկ երեխա:
«Զինված մարդիկ կանգնեցրել են երկու ավտոմեքենա: Նրանք մարդկանց ստիպել են դուրս գալ մեքենաներից եւ շարք կանգնել: Այնուհետեւ զինյալները սպանել են ուղեւորներին: Նրանք կրակել են գլխից եւ կրծքից: Մեկ մարդու հաջողվել է փախչել», - գործակալությունը է Գոր նահանգի մամուլի քարտուղար Աբդուլա Հայ Հաթիբիի խոսքերը մեջբերում :
Հիշեցնենք, որ նախօրեին Աֆղանստանի արեւմտուտքում գտնվող Գերատ քաղաքում սպանվել են Ֆիլնանդիայի երկու կին քաղաքացիներ: Նրանք կամավոր սկզբունքներով աշխատում էին «Միջազգային քրիստոնեական առաքելություն» հասարակական կազմակերպությունում: Անհայտ անձը՝ մոտոցիկլով կրակ է բացել տաքսիի ուղղությամբ, որի մեջ այդ կանայք էին: Կրակողին հաջողվել է թաքնվել, ոստիկանությունը փնտրում է հանցագործին: