News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պտտգամավոր Աշոտ Աղաբաբյանի համար զարմանալի է Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝  Հարություն Գրիգորյանի սպանությունը: NEWS.am-ի հետ զրույցում ռեկտորի 15 տարվա ընկերը նշեց, որ կատարվածի մասին դեռ չի խոսել Վարդեւան Գրիգորյանի հետ:

«Իրականում տեղյակ չեմ, թե ինչու է նման բան տեղի ունեցել: Հարություն Գրիգորյանին միայն ընտրությունների ժամանակ եմ տեսել, մոտ չեմ եղել իր հատ, բայց Վարդեւանը իմ 10-15 տարվա ընկերն է»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավոր է Հարություն Գրիգորյանի սպանությունը կապված լինի հենց ռեկտորի հետ՝ Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Վարդեւան Գրիգորյանի պես հանգիստ, վերաբերմունքով, փոխհարաբերությունները ճիշտ պահող մարդ է ինքը: Չեմ կարծում, որ իր պատճառով կամ մեղքով կարող է լինել այդ սպանությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 24-ին, ժամը 16:00-ի սահմանում, Շիրակի մարզի Գետք համայնքի  չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝  Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ