News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարություն է տարածել կապված ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու դեպքի հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Հուլիսի 13-ին ազատամարտիկ Վարդան Թումանյանին մի խումբ անձինք դաժանաբար ծեծել են իր տան հարեւանությամբ գտնվող մանկապարտեզի բակում: Ազատամարտիկին ծեծել են նրա կնոջ, դստեր եւ հարեւանների ներկայությամբ: Հեռանալու պահին հանցագործների ոհմակի անդամներից մեկը սպառնալի տոնով հոխորտացել է, թե ուրախ եղեք, որ ողջ ենք թողնում: Նրանք նաեւ ինքնավստահ ու լկտի կերպով հայտարարել են, որ բարձրաստիճան հովանավորներ ունեն, որոնք կապահովեն իրենց անպատժելիությունը: Կարճ ժամանակ անց Վարդան Թումանյանը ծեծի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Ինչպես առանձին դաժանությամբ կատարված Վահե Ավետյանի սպանության պարագայում, այս անգամ եւս ծեծի միջոցով մարդու կյանքը խլած հանցագործները մարտարվեստի մեջ հմուտ թիկնապահներ են: Եվ նույն կերպ՝ ունեն բարձրաստիճան հովանավորներ, վստահ են, որ անպատիժ կմնան, ինչպես նաեւ քննության առաջին իսկ րոպեներից վայելում են իրավապահպան համակարգի աջակցությունը:

Ավելին՝ գրեթե նույն մեխանիզմով տեղի ունեցած Վարդան Թումանյանի սպանության պարագայում համակարգն ավելի լկտի վարք է դրսեւորում եւ, ամենայն հավանականությամբ, արդեն փորձում է հիմքեր ստեղծել, որ Վարդան Թումանյանը մահացել է գլխուղեղի կաթվածի, այլ ոչ թե գլխի շրջանում ստացած բազմաթիվ հուժկու հարվածների հետեւանքով:

Համակարգի կողմից ակնհայտ հովանավորության մասին է խոսում այն հանգամանքը, որ մարդասպաններից միայն երկուսն են կալանավորված, իսկ մյուսներն ազատության մեջ են եւ շարունակում են սպառնալ ու ահաբեկել սպանվածի ընտանիքին ու վկաներին: Ըստ մամուլի տվյալների՝ վկաների շրջանում ահաբեկվածությունն այնքան մեծ է, որ մինչ օրս նրանցից միայն մեկն է համարձակվել ցուցմունք տալ:

Այս ամենը խոսում է այն մասին, որ հանցավոր ռեժիմը եւ նրա արյունռուշտ շահառուները բացառիկ ցինիզմով եւ լկտիությամբ մարտահրավեր են նետում մեր պետականությանը, ազգին ու քաղաքացուն: Այս ամենը խոսում է նաեւ այն մասին, որ ռեժիմը կտրվել է իրականությունից եւ չի հասկանում, որ հասունացնում է իրեն ոչնչացնող համաժողովրդական ցասումը:

Նախախորհրդարանի քարտուղարությունը ցավակցում է հանցավոր ռեժիմի հերթական զոհ դարձած ազատամարտիկի ընտանիքին ու մերձավորներին եւ հավաստիացնում, որ հետամուտ է լինելու մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու հարցին, ինչպես նաեւ պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերելու նրա ընտանիքին:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ ռեժիմի մարտահրավերն ընդունված է եւ մեր ժողովրդի ակտիվ հատվածին կոչ է անում արագացնել համախմբումը՝ օր առաջ ռեժիմի վախճանը մոտեցնելու համար: Աղետալի չափերի հասնող արտագաղթի հետեւանքով երկիրն արյունաքամ է լինում, ուստի ժամանակի անողոք թելադրանքով որպես ռեժիմի հեռացման վերջնաժամկետ ենք սահմանել Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը, որին մնացել է 40 շաբաթ: Ոչ ավել, քան 40 շաբաթ հետո ռեժիմը պետք է կանգնի ժողովրդի արդար դատաստանի առջեւ: Քրեական, իրավապահպան թե որեւէ այլ ոլորտը ներկայացնող ոչ մի հանցագործ չի խուսափելու պատասխանատվությունից ու պատժից:

Մենք ենք տերը մեր երկրի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ