Միջազգային ներկայությամբ համաշխարհային բանկերը կրճատել են ռուսական վարկերի ծավալները: Նախորդ տարվա մարտի վերջի 225 մլրդ դոլարի համեմատ 2014թ. մարտի վերջին վարկավորումների ծավալը կազմել է 209 մլրդ դոլար: Այս մասին վկայում են Միջազգային հաշվարկների բանկի տվյալները:
Նույն ժամանակահատվածում ուկրաինական վարկային պորտֆելը 25 մլրդ դոլարից իջել է 22 մլրդ դոլարի, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Փորձագետները կարծում են, որ նվազման հիմնական պատճառը դոլարի համեմատ ռուբլու փոխարժեքի անկումն է: Առանց այս գործոնը հաշվի առնելու, ռուսական պորտֆելը կրճատվել է 300 մլն դոլարով: