News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի Նորաբաց գյուղում, հուլիսի 24-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս  Կճոյանի ձեռամբ օծվել են գյուղի նորակառույց եկեղեցու  խաչը, զանգը,  եկեղեցու սյուները եւ մկրտության ավազանը:

Օծման ավարտին Սրբազան Հայրը, դիմելով հավատավոր ժողովրդին,  ի մասնավորի ասաց. «Այս եկեղեցին Աստծո տունն է, Աստծո հետ հանդիպելու վայրը, մարդկանց խղճի ձայնն է ու հոգու քնարը: Մենք պետք է գանք այստեղ եւ մեր հոգիները բացենք Աստծո առաջ, հաղորդակցվենք Տիրոջ հետ… Աստծո տուն  պետք է մտնել, որպեսզի Սուրբ Հոգին ներթափանցի մեր մեջ, ու  Իր շնորհները բաշխի մեզ… Եկեղեցին կմնա դատարկ, եթե դուք եկեղեցի չլինեք, համայնք չլինեք: Այն պետք է լցնեք աղոթքով, հոգու թրթիռով, սրտի անկեղծությամբ: Այդ ժամանակ եկեղեցին կլինի ձեր հոգու բուրվառն առ Աստված, եւ  աղոթքները, որոնք բխում են ի խորոց սրտի, լսելի կլինեն Աստծուն»:

Հուլիսի 26-ին՝ ժամը 13:00-ին,  ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանը: Մասիսի Ս. Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի ձեռամբ  առաջին անգամ կմատուցվի Սուրբ Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում, եւ սիրո ճաշի սեղանին կմատուցվի մատաղ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ