News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 24-ի գիշերը Գյումրիում 36-ամյա Էդգար Անտիկյանի սպանության մասին։

Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Էդգարին, նախնական տեղեկությամբ, դանակահարել է հորաքրոջ տղան, որին այս պահին ոստիկանութունը որոնում է։

Մեր տեղեկություններով՝ աշխատանքից հետո Էդգարը, որը շուկայում մսավաճառ էր, հորաքրոջ որդու եւ եւս երկու երիտասարդի հետ գնացել են իրենց տուն, խմել են, որից հետո վիճաբանություն է սկսվել, 3 երիտասարդները ծեծի են ենթարկել Էդգարին, իսկ հորաքրոջ որդին դանակահարել է նրան։

Նշենք, որ Էդգար Անտիկյանն ամուսնացած էր, ուներ 2 երեխա, կինը 3-րդ երեխային էր սպասում։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ