News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի Նոր-Նորք թաղամասում հուլիսի 15-ին ազատամարտիկ Վարդան Թումանյանին դաժան ծեծի ենթարկելով սպանած Սարգսյանները ոչ մի կապ չունեն գեներալ Մանվել Գրիգորյանի հետ. Բաբկեն Սարգսյանը պարզապես ԵԿՄ անդամ է: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵԿՄ նախագահի խոսնակ Վարդան Վարդանյանը:

«Բաբկեն Սարգսյանի որդին ԵԿՄ անդամ չէ, հայրն է դժբախտաբար ԵԿՄ անդամ, բայց ինքը 47 հազար անդամներից մեկն է, գեներալի հետ ոչ մի կապ չունի, ինչպես որ նրանց հարազատներն են պնդում: ԵԿՄ-ն հայրենասիրական կառույց է, չի սովորեցնում, որ հայ մարդ սպանեն: ԵԿՄ-ում բոլորը դատապարտում են այդ փաստը, գեներալ Մանվել Գրիգորյանն առավել եւս: Ով էլ լիներ, կդատապարտեր գեներալը»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք իսկապես Սարգսյաննները դիմել են ԵԿՄ նախագահին եւ երաշխավորագիր խնդրել՝ Վարդան Վարդանյանը պատասխանեց, որ տեղյակ չէ. «Բայց բնական է, որ չէր օգնի, երաշխավորագիր ո՞նց կարող էր տալ գեներալը»:

Նշենք, որ սպանված ազատամարտիկի հարազատներն էլ են համոզված, որ Սարգսյանները պարզապես սադրում են իրենց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ հուլիսի 13-ին հարեւաների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն է առաջացել շախմատի խաղի ժամանակ։ Երբ Վարդան Թումանյանը տանն է եղել, Բաբկեն Սարգսյանի հարազատները եկել են նրա հետ «զրուցելու», տնից դուրս են հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ 52-ամյա Վարդան Թումանյանը չորս երեխաների հայր էր, տան հիմնական աշխատողն էր, արհեստավոր: Նրա 12-ամյա դուստրը՝ Լիլին տառապում է մանկական ուղեղային կաթվածով: Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը կալանավորվել են։ Վիկտոր Հովսեփյանը հետախուզման մեջ է: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ