Բաքվում ղարաբաղյան պատերազմի եւս մեկ մասնակից է ինքնահրկիզման փորձ կատարել: «Բիզիմ յոլը» հայտնում է, որ ղարաբաղյան պատերազմի մասնակից, գործարար Ֆագան Նասիբովը ինքնահրկիզման փորձ է կատարել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ընդունարանի մոտ:
Վետերանը բողոքում էր պաշտոնյաների կամայականություններից: Նա գանգատվել էր Զարդաբի շրջանի գործադիր իշխանության ղեկավարից: Ըստ նրա՝ Լյութֆյալի Աբդուլաեւը խաբեությամբ իրենից 65 հազար դոլար է կորզել եւ չի վերադարձնում: Բողոքներն անարձագանք էին մնացել: Վետերանը որոշել էր կյանքին վերջ տալ նախագահականի շենքի դիմաց: Ֆագան Նասիբովի կողքին նաեւ եղել են ընտանիքի անդամները:
Նշենք, նման դեպքերն Ադրբեջանում պարբերական բնույթ են կրում: