News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի, Իսպանիայի եւ Շոտլանդիայի գիտնականների կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հենց Շոտլանդիայում են մատուցում ամենաթունդ սուրճը, փոխանցում է BBC-ն: Ուսումնասիրության ընթացքում թեստավորել են կոֆեինի բաղադրությունը` Գլազգոյի, Պարմայի եւ Պամպլոնի սրճարանում մատուցվող էսպրեսոյում, կապուչինոյում եւ լուծվող սուրճի մեջ: Պարզվել է, որ Շոտլանդիայում սովորաբար օգտագործում են  ուժեղ բոված  սուրճի հատիկներ, իսկ սուրճի չափաբաժինն էլ ավելի շատ է, քան մյուս երկրներում: Իհարկե, տարբեր սրճարաններում չափաբաժինները տարբեր են: Շոտլանդական կապուչինոյի բաժակում կոֆեինի պարունակությունը տատանվում է 72-ից մինչեւ 212 մգ-ի սահմաններում, իսկ իտալական էսպրեսոյում այն 73-135 մգ է, իսպանականում` 97-127 մգ: Շոտլանդական կապուչինոն պարունակում է 101-275 մգ կոֆեին, փոխանցում է «Վոկրուգ սվետան»:

Ենթադրվում է, որ այդ ուսումնասիրության արդյունքներն օգտակար կլինեն այն մարդկանց համար, որոնց պետք է կոֆեինի սահմանափակ քանակություն օգտագործեն. որպես կանոն` խմած սուրճի քանակը չափվում է բաժակներով: Սակայն սուրճի թնդության տարբերությունը կարող է հանգեցնել նրան, որ մարդն ավելի շատ սուրճ կխմի, քան  ենթադրում էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ