«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 25-ին, դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ին ասաց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ Հարություն Խաչատրյանը պահանջներ էր ներկայացրել ՔԿՀ վարչակազմին՝ տարբեր խցերի տարբեր դատապարտյալների տեղափոխել այլ խցեր:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ցմահ դատապարտյալը կտրել էր երակները՝ պահանջելով իրեն հասանելիք դեղամիջոցների քանակից ավելին ստանալ: