News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2009-2013թթ  ընթացքում ՀՀ դատարանները բավարարել են խափանման միջոցը որպես կալանք ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունների գրեթե 100 տոկոսը։ Այս մասին այսօր՝հուլիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության դիտորդ-հետազոտող Հայկ Թադեւոսյանը՝ ներկայացնելով էլեկտրոնային լրատվամիջոցներում ՀՀ դատական համակարգին  վերաբերող հրապարակումների մասով իրականացրած ուսումնասիրության արդյունքները:

Հետազոտության համար ընտրվել են 2009թ. հունվարի 1-ից մինչև 2013թ. մայիսի 31-ը հրապարակված նյութերը, եւ ուսումնասիրվել են շուրջ 26 էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներ:

ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ դատական իշխանության հետ համեմատած՝ դատախազության գործունեության լուսաբանման հարցում լրատվամիջոցները ավելի պասիվ նախաձեռնողականություն են դրսեւորել։

Քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն, որը ՀԿ-ի կատարած աշխատանքը համարեց «անիմաստ»։

«Օդից վերցրել եք, խոսում եք հասարակական անվստահության մասին, օդից վերցրել եք մի բան եւ փորձում եք հիմնավորել: Որեւէ նյութի հետ կապված մասնագիտական  վերլուծություն չի կատարվել, սա ուղղակի մամուլի տեսություն է: Այնտեղ կան հրապարակումներ, որ ամենաթույլ իրավաբանն էլ կարող է հասկանալ, որ այդ հրապարակումը իրավագիտակցության ցածր մակարդակի հետեւանք է: Իմաստ չկար այս աշխատանքը կատարելու, մենք ունենք գործիք, որի օգնությամբ երբ որեւէ լրատվամիջոցում մի բառ հրապարակվեց դատական համակարգի հետ առնչվող, մենք տեսնում ենք դա»,- նշեց Արսեն Բաբայանը:

Արսեն Բաբայանի խոսքով, զեկույցում նշված խնդիրներ անհիմն են։ Օրինակ, ըստ նրա, դատական համակարգը ՀՀ-ում փակ չէ։ Որպես ապացույց նա նշեց դատական բոլոր գործերը մանրամասն ներկայացնող «Դատալեքս» տեղեկատվական համակարգը, որը շատ  երկներում չկա։

Տպել
Ամենաշատ