News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կարոլինայի Չարլսթոն նավահանգստում, որտեղ հազարավոր աֆրիկացի ստրուկներ առաջին անգամ ԱՄՆ են ոտք դրել, շուտով կսկսվի մեծ թանգարանի շինարարություն: Այն նվիրված է լինելու Հյուսիսային Ամերիկայում սեւամորթների ստրկությանը եւ ազատագրական շարժմանը:

Թանգարանը զբաղեցնելու է 4000 քմ մակերես, փոխանցում է Canada.com-ը: Այն  գտնվելու է Հադսդեն  նավահանգստի մոտ, որտեղ իջեցրել են սեւամորթ առաջին  ստրուկներին:  Մինչեւ XIX դարը աֆրիկացիների գրեթե կեսը Ամերիկայում են հայտնվել հենց  Հարավային Կարոլինայով, փոխանցում է Travel.ru-ն:

Ըստ տեղի իշխանությունների` թանգարանը կդառնա ամենանշանավորն ԱՄՆ-ում: Դիզայնի մշակումը եւ ցուցադրությունը ղեկավարելու է Ռալֆ Ապելբաումը` Վաշինգտոնում Հոլոքոստի զոհերի հուշահամալիր-թանգարանի ստեղծողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ