«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 13 տարվա ազատազրկման դատապարտված 21-ամյա Թովմաս Վարդանյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
«Թովմաս Վարդանյանի վիճակը լավ է, նա դադարեցրել է հացադուլը: Այս պահին երկու կալանավոր ունենք, որոնք հացադուլի մեջ են. մեկը «Նուբարաշեն»-ում, մյուսը՝ «Վանաձոր»-ում»,- ասացին մամուլի ծառայությունից:
Հացադուլի մեջ գտնվողների անունները մամուլի ծառայությունը հրաժարվեց հրապարակել:
Նշենք, որ Թովմաս Վարդանյանը հացադուլ էր հայտարարել հուլիսի 22-ին՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման նկատմամբ, որով անփոփոխ թողեց իրեն 13 տարվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատավճիռը: