News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունն իրական ընդդիմություն է, եւ մնացած բոլոր ուժերը պիտի համախբվեն այս  կուսակցության շուրջը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողներին ասաց Անի Զախարյանը։

«Այս մեկ տարվա ընթացքում ես ապացուցել եմ, որ բացարձակապես ոչ պաշտոնի բարձրացման խնդիր եմ առաջ քաշում, ոչ  որեւէ կեղծ ընդդիմադիր շարժումների մեջ եմ ընդգրկված, այլ լուրջ պետականամետ գործունեություն եմ առաջ քաշել եւ իրականացնում։ Այսինքն այսօրվա ոչ լեգիտիմ իշխանությունը միմիայն պետք է ուրախ լինի, որ Հայաստանի քաղաքական իրականություն մուտք է գործել ՀՆՔՄԿ, որը առանց որեւէ լծակներ ու լուրջ ֆինանսական միջոցներ ունենալու կապահովվի այն գործը, որոնք իրենք պիտի անեն»,-ասաց Անի Զախարյանը։

Նրա խոսքով՝ՀՆՔՄԿ-ը իր վրա է վերցրել  նաեւ քաղաքական վերահսկողության դերը. «Այսօր Անի Զախարյանը իրականացնում է այն, ինչ պետք է անի նախագահ Սերժ Սարգսյանը, որը, ցավոք սրտի, չի անում»։

Անի Զախարյանը նշեց, որ այսօր իրականում լուրջ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծված եւ Հայաստանը, որը Ղարաբաղի եւ սոցիալ տնտեսական խնդիրներ ունի,  այսօր իր բոլոր քաղաքական դիրքորոշումը եւ հատկապես ներքաղաքական իրավիճակում տեղի ունեցող պրոցեսները լիարժեք բարեփոխելու կարիք ունի։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ