News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսում կանանց արգելված է անասունների մորթին քերթել եւ կրակը հանգցնել: Այդ մասին հաղորդվում է հանրապետության պաշտոնական իրավական պորտալում հրապարակված փաստաթղթում:

Բելառուսի իշխանությունները ծանր, վնասակար եւ վտանգավոր աշխատանքների նոր ցուցակ են կազմել, որոնց համար արգելված է ընդունել կանանց:

Այսուհետ բելառուս կանանց արգելված է մասնակցել խոշոր եղջերավոր անասունների քերթման, կրակների հանգցման աշխատանքներին:

Բացի այդ կանանց արգելված է լիել ջրասույզ, շինարար, կաթսայագործ, ինչպես նաեւ չի կարել կանանց ներգրավել 1,3 մետրից բարձր աճող ծառերից, թփուտներից դեղագործական հումքի պատրաստման աշխատանքներին:

Ինչպես նաեւ չի կարելի կանանց ներգրավել սպիրտի եւ բուսական յուղի արտադրության աշխատանքների մեջ:

Համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 12-ին աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության կողմից եւ ուժի մեջ կմտի հուլիսի 25-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ