News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում գործող հրեական կազմակերպությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել է հետ վերադարձնել 10 տարի առաջ ստացած պարգեւը՝ Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողության վերաբերյալ նրա վերջին գնահատականների պատճառով: Այս մասին գրում է «The Jerusalem Post»-ը:

Ամերիկայի հրեական կոնգրեսի նախագահ Ջեք Ռոզենը թուրք վարչապետին կոչել է «հավանաբար, աշխարհի ամենավտանգավոր հակաիսրայելական առաջնորդը» եւ մեղադրել, որ նա «վտանգավոր հռետորաբանության է դիմում քաղաքական նպատակներով եւ թուրքական բնակչությանը հրեա ժողովրդի դեմ բռնության է հրահրում»:

«Մենք ցանկանում ենք հետ ստանալ պարգեւը»,- Էրդողանին գրել է Ռոզենը՝ նշելով, որ վերջինի հայտարարությունները ոչ միայն «անուղղելի վնաս են հասցրել թուրք-հրեական հարաբերություններին եւ անմեղ մարդկանց վտանգի տակ դրել», այլեւ Անկարային զրկել են «Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ ընթացող հակամարտությանը վերջ տալու նպատակով աշխատող օրինական միջնորդների սեղանի շուրջ տեղից»:

Նշենք, որ Իսրայելի ցամաքային զորքերի՝ Գազայի հատված մուտք գործելուց հետո Էրդողանը հանդես է գալիս Իսրայելի ամենասուր քննադատներից մեկի դերում՝ այն անվանելով ահաբեկչության պետություն եւ մեղադրելով պաղեստինցիների դեմ կանոնավոր կերպով ցեղասպանության իրականացնելու համար: Նա ասել է, որ Իսրայելը բարբարոսությամբ գերազանցել է Հիտլերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ