News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բազմաթիվ մրցանակների դափնեկիր ռեժիսոր Ֆաթիհ Ակինի վերջին՝ «Սպի» անվանումով ֆիլմի պրեմիերան կայանալու է Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում, որն անցկացվելու է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

Սցենարի հեղինակներն են Ֆաթիհ Ակինն ու Մարտիկ Մարտինը: Ֆիլմն անգլերեն է, տեւողությունը՝ 138 րոպե, չնայած Վենետիկում ներկայացվելիք տարբերակում այն կրկնօրինակվել է գերմաներեն:

«Սպի» ֆիլմը («The Cut») պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին, ով տեղեկանում է, որ իր երկվորյակ դուստրերը կարող են ողջ լինել, եւ գնում է նրանց գտնելու: Նազարեթը Մարդին գյուղից ուղեւորվում է անապատ, այնուհետեւ Կուբա եւ, վերջապես, Հյուսիսային Դակոտա:

Համր Նազարեթի դերում հանդես է եկել Թահար Ռահիմը: Մյուս դերասաններից են Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը, Ակին Ղազին եւ Ջորջ Գեորգիուն: «Թահարն ամբողջ ֆիլմի ընթացքում ոչ մի խոսք չի ասում, եւ նա փոքր-ինչ Չարլի Չապլինին է հիշեցնում: Բայց, միաժամանակ, սա տիպիկ արեւմտյան կերպար է, Սերջիո Լեոնեի նման»,- նշել է ռեժիսորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ