News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիի Մինաս Ավետիսյան 33/38 հասցեից այսօր՝ հուլիսի 25-ին, հիվանդանոց տեղափոխված 31-ամյա Թորոս Հակոբյանը դանակահարվել է երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որտեղ դանակահարվել էր նաեւ Էդգար Անտիկյանը, որը հիվանդանոցում ավելի ուշ մահացել էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

«Ոստիկանությունից ճշտել եմ, որ եղել է ծեծռտուք, դանակահարվել են երկու երիտասարդ, այդ թվում Թորոս Հակոբյանը, պարզապես ինքն այսօր է հիվանդանոց դիմել: Այս դեպքը բացահայտված է»,- ասաց մարզպետը՝ հորդորելով մյուս հարցերի համար դիմել ոստիկանության լրատվական ծառայություն:

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 24-ի գիշերը: Մեր ունեցած տեղեկություններով՝ 36-ամյա մսավաճառ Էդգար Անտիկյանին դանակահարել էր վերջինիս հորաքրոջ որդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ