News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline–ը  Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ հայտարարում է «Ամառային քանդակների պարտեզ» կրթական-ստեղծագործական ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը հիմնված է Գաֆէսճեան քանդակների պարտեզի ցուցանմուշների վրա եւ եզակի հնարավորություն է պուրակի քանդակները երեխաներին եւ նրանց ծնողներին թանգարանային միջավայրում ներկայացնելու համար։

Այսօր, միջոցառման առաջին հատվածում մասնակիցները շրջայց ունեցան Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ ծանոթանալով ներկայացված արվեստագետներին եւ նրանց ստեղծած կենդանակերպ քանդակներին, նյութին եւ կատարման տեխնիկային: Երկրորդ մասն անցավ կենտրոնի Ստեղծագործական սրահում, որտեղ մասնակիցները ստեղծեցին նմուշներ տրամադրված նյութերով, իսկ վերջում մասնակից ընտանիքները բաժանվեցին խմբերի եւ ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով: Որպես գնահատական ընտանիքները միմյանց հանձնեցին իրենց ստեղծած կենդանակերպ աշխատանքները:

«Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր Beeline-ը մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնք կյանքը դարձնում են ավելի լավը։ Հավատացած եմ, որ այս ծրագրի շրջանակում մենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ միասին  կկարողանանք դրական լիցքեր եւ վառ տպավորություններ պարգեւել ոչ միայն փոքրիկներին, այլ նաեւ նրանց ծնողներին՝ դարձնելով այս ամառն անմոռանալի եւ հետաքրքրիր»,-նշեց Հայաստանում  Beeline–ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը։

Ծրագրի մասնակիցներն իրենց գոհունակությունն ու երախտագիտությունն հայտնեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնին եւ Beeline-ին ընտանիքների համար հետաքրքիր, կրթող եւ ստեղծագործական ժամանց կազմակերպելու համար:

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվության ստանալու կամ ծրագրին գրանցվելու համար  կարող եք զանգահարել +37410 54 19 32/34 հեռախոսահամարին։

«Ամառային քանդակների պարտեզ» ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ