News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Ալիկանտե նահանգի Մոնֆորտե դել Սիդ քաղաքը վերադարձել է ձիափոխադրումներին: Hipomóvil նախագիծը նախատեսում է աղբատարները փոխարինել ձիասայլերով:

Քաղաքային խորհրդում հաշվել են, որ ամեն տարի աղբահավաքման ժամանակակից միջոցների վրա ծախսվում է 400 հազար եվրո, իսկ նոր միջոցը թույլ կտա ծախսերը կրճատել երկու անգամ, փոխանցում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Noticia-ն:

«Խոսքն աղբը  ձիասայլերում հավաքելու եւ տեղափոխելու մասին է, Իսպանիայի համար նոր համակարգ, որն արդեն վաղուց եւ հաջող օգտագործվում է Ֆրանսիայի եւ Բելգիայի 80 մարզերում», — պարզաբանում են ծրագրի հեղինակները: Hipomóvil-ի գլխավոր առավելությունը աղբահավաքման ծախսերը նվազեցնելն է, փողոցային տգեղ աղբարկղերից ազատվելը, շրջակա միջավայրի բարելավումը, մարզում նոր աշխատատեղեր ստեղծելը եւ  քարշող ձիերին նորից կիրառելու հնարավորությունը:

«Աղբահավաք բեռնատարի վրա տարեկան ծախսվում է 5-7 հազար դոլար, իսկ ձիու վրա կարելի է տարեկան ծախսել  900 -1200 եվրո: Մեկ բեռնատարն արժի 125 հազար եվրո, եւ այն կարելի է  գործածել տասը տարի: Ձին արժի 6 հազար եվրոյից ոչ ավելի, եւ ձիերին կարելի է օգտագործել 20 տարվա ընթացքում», — ընդգծում են նախաձեռնության հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ