News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոտ 70 տարի առաջ Կանադայում, հնարավոր է, բնակվել են երեք տիրանոզավրեր, որոնք որսի համար խումբ էին կազմել: Նման եզրակացության են հանգել կանադացի գիտնականները, որոնք հայտնաբերել են պտղակեր դինոզավրերի հետքեր, հաղորդում է «LiveScience»-ը:

Հետազոտողները խումբը 60 մետր երկրարությամբ եւ 4 մետր լայնությամբ տարածք է հայտնաբերել դինոզավրերի մի քանի հետքերով, այդ թվում տիրանոզավրերի եւ այլ փոքր տեսակների: Հետքերն այնքան լավ են պահպանվել, որ գիտնականները հստակ տեսել են դինոզավրերի մատնահետքեր:

Ընդհանուր առմամբ հայտնաբերել են 7 արահետ, որոնց վրա երեք տիրանոզավրերի հետքեր են եղել: Թեեւ գիտնականները չեն կարողացել հստակ որոշել դրանց տեսակը, նրանք ենթադրում են, որ հետքերը պատկանել են ալբերտոզավրի, գորգոզավրի եւ դասպլետոզավրի, որոնք պատկանում են տիրանոզավրների ընտանիքին: Արահետները թույլ են տալիս ենթադրել, որ տիրանոզավրերը խմբով են որսացել, որպեսզի խոշոր որս հայթայթեն, հաղորդում է «FedPost.ru»-ն:

«Արահետներից մեկի վրա երեք հետք կա, եւս երկուական հետք էլ հարեւան երկու արահետների վրա: Հետքերի նույն խորությունը, որոնք ընթանում էին դեպի հարավ-արեւելք, ցույց են տալիս, որ արահետները գոյացել են դինոզավրերի քայլերի շնորհիվ, որոնք միասին քայլել են նույն ուղղությամբ, որսացել են խմբերով, ինչպես այժմ գայլերն են որսում: Մեր գտածոն բացատրում է, որ տիրանոզավրերը կարող էին սպանել գադրոզավրերի, որոնք նույնքան մեծ գիշատիչներ էին, ընդ որում ուժգին հարվածներ ստանալով»,- հաղորդել է Ռիչարդ Մաքքրին:

Սակայն փաստը, որ տիրանոզավրերը միասին են որսացել չի վկայում նրանց ընկերասիրության մասին. մյուս ապացույցները վկայում են, որ նրանք կծել են իրենց տեսակակիցների գլուխները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ