News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անգլիական Սուֆոլք կոմսությունից Ջեք Բլովերսին Թագավորության կենդանիների պաշտպանության հանրության դիմումի հիման վրա դատարանը տուգանել է 340 դոլարի չափով: Բրիտանացուն պատժել են այն բանի համար, որ նա երկու ոսկե ձկնիկով մեկ բաժակ ջուր է խմել: Եվս 1.020 դոլար Ջեքը վճարել է դատական ծախսերը փոխհատուցելու համար:

Բացի տուգանքից, դատարանը պատանուն արգելել է մեկ տարվա ընթացքում տանը կենդանի պահել: Նիստից հետո Ջեքն ասել է, որ այդ ընդամենը չար կատակ էր ու այլեւս չի պատրաստվում կրկնել այն: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Պատանին նման արարք է կատարել հանրահայտ Neknomination առցանց-խաղին մասնակցելու ժամանակ: Խաղի կանոնների համաձայն, յուրաքանչյուր մասնակից պետք է նախորդի կողմից մտածված ըմպելիքը խմի, իսկ տեսագրությունը տեղադրի համացանցում:

Բաժակը դատարկելուց որոշ ժամանակ անց Ջեքը սրտխառնոց է զգացել: Որձկալուց հետո նա ձկներին ակվարիումի մեջ է դրել եւ տարել իր տատիկի մոտ: Ձկնիկների հետագա ճակատագիրն անհայտ է:

Neknomination-ն ի հայտ է եկել Ավստրալիայում, սակայն մեծ ճանաչում է վայելում նաեւ Մեծ Բրիտանիայում: Թունավորման հետեւանքով արդեն խաղի մի քանի մասնակից է մահացել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ