News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է: Բացի մի շարք հետեւանքներից, անխուսափելիորեն աճելու է մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը: Սակագնում էլեկտրաէներգիայի մասնաբաժնի մասին NEWS.am-ի թղթակցի հարցին տրոլեյբուսային պարկի տնօրենն աներեւակայելի թիվ ներկայացրեց: Նրա խոսքով, ձեռնարկության ընդհանուր եկամուտի մինչեւ 90%-ը վճարում են էլեկտրաէներգիայի համար: Այդ պատճառով, տրոլեյբուսի ուղեվարձը նախկին մակարդակին պահելու համար ստիպված կլինեն ավելացնել պետական դոտացիաները:

Փակուղում հայտնված Երեւանի քաղաքապետարանը փնտրում եւ երբեմն աբսուրդային լուծումներ է գտնում հասարակական տրանսպորտի խնդիրը լուծելու համար: Իբր, վատ չէր լինի, եթե տրանսպորտի մի մասը «թանկ» լիներ, այդ դեպքում հարմարավետությունն ապահովված կլիներ: Իսկ ահա 100 դրամ սակագնի դեպքում ամեն ինչ նույնը կմնա: Այսինքն՝ սարսափելի անհարմար:

Այս ամենն ինչ-որ չափով հիշեցնում է ամերիկյան հարավային նահանգներում նախկինում տիրող իրավիճակը: Օրինակ՝ Ալաբամա նահանգի Մոնթգոմերի քաղաքում սեւամորթ քաղաքացիները չպետք է ավտոբուսում առաջին չորս շարքերում տեղ զբաղեցնեին, քանի որ դրանք նախատեսված էին «միայն սպիտակների համար», ինչի մասին վկայում էր մուտքի մոտ փակցված գրությունը: Մի քիչ փոխակերպված տարբերակով, բայց, փաստորեն, նման տարբերակում է առաջարկում Երեւանի քաղաքապետարանը. քաղաքացիներին տարբերակել՝ նրանց վճարունակությունից ելնելով: Բայց բոլորի համար պարզ է, որ դրան շուտով հետեւելու է սակագների զանգվածային բարձրացումը:

Տարիներ առաջ շահագործումից հանեցին տրամվայը՝ ամենաէժան տրանսպորտային միջոցը, որը բավական լավ արագությամբ էր երթեւեկում: Ի դեպ, Սպառողների ասոցիացիան միշտ կողմ է արտահայտվել էլեկտրատրանսպորտին: Փաստարկները հետեւյալն էին. այն հիմնված է տեղական էներգակրի վրա, բնապահպանական տեսանկյունից «մաքուր» տրանսպորտ է: Սակայն որոշումներ կայացնող պաշտոնյաների «տրամաբանությունն» այլ է:

Մայրաքաղաքային հասարակական տրանսպորտի ոլորտում չարիքի արմատը քաղաքային տնտեսությունը մի քանի տասնյակ կազմակերպությունների միջեւ մասնատելու մեջ է: Յուրաքանչյուր «գծատեր», բնականաբար, անսահման ախորժակ ունի: Սակայն սեփական եկամուտը մեծացնելը փոքր-ինչ դժվար է, քանի որ միեւնույն սակագնի պարագայում քաղաքային երթուղիների շահագործումից ընդհանուր եկամուտը կայուն առավելագույն մեծություն ունի: Կարելի է նվազեցնել ինքնարժեքի մակարդակը, սակայն Երեւանի քաղաքային տրանսպորտի ոլորտում նման ֆեոդալական կարգերի պարագայում այդ անիրական է:

Տրանսպորտային կազմակերպությունների ղեկավարների խոսքով, անցած տարիներին ինքնարժեքի աճը նվազեցրել է իրենց եկամուտը: Այդ պատճառով էլ իրենք «դժգոհ են»: Հասկանալի է, որ եթե մի քանի տասնյակ «գծատերերի» փոխարեն միայն մեկ սեփականատեր լիներ (ֆիզիկական կամ իրավանաբական անձ), ապա նրան կբավարարեր ներկա եկամուտը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ