News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջիկա շաբաթ օրը Հայաստանում սպասվում է գերազանցապես առանց տեղումների եղանակ: Կիրակի հյուսիսային առանձին շրջաններում գիշերային առաջին ժամերին եւ երեկոյան հնարվոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որը կուղակցվի հարավարեւմտյան քամու ուժգնացումներով: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Հանրապետության մնացած մարզերում օդերեւութաբանները կանխատեսում են գերազանցապես առանց տեղումների եղանակ:

Կիրակի օդի ջերմաստիճանն աննշան կնվազի: «Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում  առաջիկա հանգստյան օրերին սպասվում է  առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում  կլինի +22+24, վաղը ցերեկը՝+36+38 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +12+17, ցերեկը`+25+30,

Կոտայքում` գիշերը` +12+17, ցերեկը` +25+30,

Գեղարքունիքում` գիշերը` +12+17, ցերեկը`+25+30,

Լոռիում` գիշերը` +14+18, ցերեկը` +27+32,

Տավուշում` գիշերը` +15+20, ցերեկը` +33+37, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` +12+17, ցերեկը` +25+30,   

Արագածոտնի նախալեռներում` գիշերը`+20+24, ցերեկը`+33+36,

Արարատում` գիշերը` +20+25, ցերեկը` +34+38,

Արմավիրում` գիշերը` +20+25, ցերեկը`+34+38,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +12+17, ցերեկը` +25+30, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +20+24, ցերեկը` +34+38,  

Սյունիքի հովիտներում` գիշերը`+20+25, ցերեկը` +35+38,

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +14+18, ցերեկը` +25+30,  

Լեռնային Ղարաբաղում` գիշերը`+20+24, ցերեկը`+32+36.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում. կտրուկ տաքացում
Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ...
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ...
Եղանակը Հայաստանում
Մարտի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում. Դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա
Անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի...
Վարդենյաց լեռնանցքում եւ Բերդ-Ճամբարակ հատվածում բուք է. Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար...
Ամենաշատ