News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կարլոս անունով կոկոդիլոսի ձագը փախել է Միչիգանի GarLyn կենդանաբանական այգուց մեծավանդակի ճաղերի ճեղքի միջով: Ճաղերի տակ անցքը հայտնվել է հսկա կրիայի օգնությամբ, որն այդտեղից պարբերաբար կավ է տարել դեպի լճակ, հաղորդում է Lenta.ru-ն:

30 սմ-անոց կոկորդիլոսի փախուստի մասին կենդանաբանական այգու աշխատակիցները տեղեկացել են ոստիկաններից, քանի որ նրանք չեն նկատել վերջինիս անհետացումը: Այգու պատերի մոտ շրջող սողունի մասին ոստիկաններին հայտնել են տեղացիները: Օրինապահները հեշտությամբ բռնել են իր չափերի պատճառով մարդկանց համար վտանգ չներկայացնող կոկորդիլոսին:

Կարլոսին կենդանաբանական այգի են բերել 2013թ. Հհոկտեմբերին: GarLyn կենդանաբանական այգում ընդհանուր առմամբ 100 տեսակի կենդանի կա, այդ թվում՝ երկու մեծ կոկորդիլոս: Այգու գործունեության 20 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ կենդանուն հաջողվել էր փախչել:

Ավելի վաղ, 2014թ. Լուիզիանայի 4 բնակիչ փորձել են ինքնուրույն բռնել ճանապարհին հայտնված 3 մետրանոց կոկորդիլոսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ