News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Թեխասում աֆրիկյան մեղուներն ավելի քան 1.000 անգամ խայթել են մի տղամարդու, ով գոլֆի ակումբում դաշտի խոտն էր կտրում: Մեղուները եւս երկու մարդու են խայթել, ովքեր գործընկերոջն օգնության են շտապել:

Երբ նրանցից մեկը փորձել է մեղուներից թաքնվել հարեւան թենիսի կենտրոնում, պարսը հետեւել է նրան, բայց չի կարողացել շենք մտնել: Այդ պահին մյուս երկու տղամարդիկ հասցրել են հեռանալ մեղուների հարձակման վայրից: Դեպքի վայր հասած փրկարարները կարողացել են պարսը ցրել հրդեհաշիջման փրփուրի օգնությամբ: Այս մասին գրում է Лента.Ру-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

Գոլֆի ակումբի երկու աշխատակիցները հոսպիտալացվել են: Բժիշկները նրանց վիճակը բավարար են գնատահել: Երրորդ տղամարդուն հետազոտել են տեղում եւ բաց թողել:

Փրկարարները պատմել են, որ տղամարդիկ, հավանաբար, մեղուներին անհանգստացրել են բարձր աղմուկով: Այդ կարող էր վախեցնել նրանց եւ ստիպել պաշտպանվել: Դաշտում հայտնաբերված բասկետբոլի գնդակի մեծությամբ փեթակները կարող են մինչեւ 50.000 մեղու տեղավորել:

Աֆրիկյան մեղուներն առանձնանում են ոչ մեծ չափսերով, սակայն նրանք սովորաբար հարձակվում են մեծ խմբերով, ինչի հետեւանքով հարձակումը կարող է մահացու լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ